ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Նոր լազերը ձգվածքների հետքերը հեռացնում է գրեթե անցավ
Մաշկի վրա լազերով չափազանց մանր անցքեր բացելու նոր՝ Icon system մեթոդը ամբողջությամբ հեռացնում է որովայնի, ազդրերի եւ կրծքի վրայից ձգվածքների հետքերը աննշան ցավով, հաղորդում է The Daily Mail-ը:
Բոլորին հայտնի է, որ ձգվածքների հետքերը շատ դժվար են անցնում, եւ ինչն է բնորոշ. բոլորի մոտ գոնե մեկ այդպիսի հետք առկա է: Կանանց 90%-ի մոտ հղիության ընթացքում այդպիսի հետքեր են ի հայտ գալիս:
Նոր թերապիան անցկացվում է ֆրակցիոն լազերի միջոցով, որը ջերմությունն օգտագործելով մաշկի խորքում, միկրոսկոպիկ խողովակներ է ստեղծում՝ մակերեսը գրեթե անվնաս թողնելով: Այդ մանր խողովակները քայքայում են սպիական հյուսվածքը եւ առաջ են բերում լավացման բնական գործընթաց: Ներդրված սկաները գնահատում է մաշկի տեսակը եւ ինքնաբերաբար կարգավորումներ է կատարում՝ պիգմենտի ձեւափոխումից խուսափելու համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ Icon տեխնոլոգիան քչացնում է ձգվածքները 51-75%-ով, այդ թվում նաեւ այն ձգվածքները, որոնք մի քանի տարվա պատմություն ունեն: Լազերը նաեւ հեռացնում է կորյակները, վիրաբուժական եւ այրվածքային սպիերը:
Լազերային թերապիայի կողմնակի ազդեցություններից մեկը մաշկի գունավորման փոփոխությունն է: «Ես մի անգամ կրծքի վրա առկա այրվածքային սպիով կնոջ էի բուժել սովորական լազերով, որն արդյունավետ էր, սակայն դրանից հետո մաշկն այնպես էր կարմրել, որ ստիպված եղա աշխատանքից մի քանի օր արձակուրդ վերցնել: Իսկ Icon-ով բուժելուց հետո կարմրությունը մի քանի ժամ հետո անհետացավ»,- պատմում է Լոնդոնի PHI կլինիկայի բժշկական տնօրեն, փորձագետ-մաշկաբան Տապան Պատելը:
18.04.2014 Կարդացեք նաև
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը...
21.03.2022
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի...
10.03.2022
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ...
22.04.2020
Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես...
01.02.2020
Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...
23.11.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYqJR5jF' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ